Բակո Սահակյանն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին Արցախի հերոսի կոչում է շնորհել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում երկրի ղեկավարն «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան:
Իր խոսքում Նախագահը կարևորել է եկեղեցու դերակատությունը հայ ժողովրդի և Արցախի կյանքում՝ ընդգծելով, որ առանց մայր եկեղեցու անհնարին կլիներ գոյատևել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, հասնել հաղթանակների:
Նախագահ Սահակյանը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բնութագրել է որպես ականավոր եկեղեցական և հասարակական գործչի, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը' հավելելով, որ նա արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: