Նավթը նոր ռեկորդներ է սահմանում
Տնտեսություն2016-ի ապրիլի 29-ի դրությամբ միջազգային շուկայում Բրենթ տեսակի նավի գինը գտնվել է 48 ԱՄՆ դոլար սահմաններում մեկ բարելի դիմաց, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2015-ի հոկտեմբերից ի վեր:
Այս տարվա ընթացքում նավթը թանկացել է ավելի քան 60 տոկոսով: Միայն ապրիլ ամսվա ընթացքում նավթի գինն աճել է 11 ԱՄՆ դոլարով կամ մոտ 30 տոկոսով:
Նավի գինը կայուն սկսել է աճել Դոհայում կայացած ՕՊԵԿ-ի և նավթ արտահանող այլ երկրների (այդ թվում՝ Ռուսաստան, Ղազախստան և Ադրբեջան) ներկայացուցիչների հանդիպումից հետո, թեև այդ հանդիպմանը մասնակիցները չեն եկել համաձայնության՝ սահմանափակելու արդյունահանման ծավալները, ինչով իսկ կնպաստեին առաջարկի կրճատմանը և դրանով նավթի գների աճին: