Սխալմամբ ողջ-ողջ թաղել են քաղցկեղով հիվանդ կնոջը
Հունաստանում սխալմամբ ողջ-ողջ թաղել են 45-ամյա տեղացի կնոջ:
Կինը քաղցկեղով հիվանդ էր, բուժող բժիշկը պաշտոնապես մահ էր արձանագրել: Սակայն երբ կնոջը թաղել են, արարողությանը ներկա հարազատները հեռացել են գերեզմանից, ոմանք, մնալով գերեզմանի մոտ, լսել են կանացի խուլ ձայն, որը գերեզմանից էր լսվում:
Սա գերեզմանոցում իսկական խուճապ է առաջացրել: Մարդիկ նետվել են փորել գերեզմանը, սակայն երբ բացել են դագաղը, կինն արդեն մահացած էր, հաղորդում է BBC-ն:
Բժիշկը, ով դեպքի վայր է ժամանել, հայտարարել է, որ դագաղում գտնվող կինը ողջ է եղել ու խեղդամահ է եղել: Այժմ նրա ընտանիքը պատրաստվում է դատական հայց ներկայացնել նրան բուժող բժշկի դեմ: