Օրհնվի էն սհաթը, որ ՃՈ-ը որոշեց 40 արագության սահմանափակում դնել Դավթաշենի կամրջի վրա
ԲլոգՎահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ամբողջ ձմեռվա ու գարնան ընթացքում ամեն անգամ Դավթաշենի կամուրջից անցնելիս ասում եմ օրհնվի էն սհաթը, որ ՃՈ-ը որոշեց 40 արագության սահմանափակում դնել կամուրջի վրա։ Քանի որ ողջ ձմեռվա ընթացքում 3 օր սառույց է եղել կամուրջի վրա, պատկերացնում եք, 3 օր, իսկ ինչ սարսափելի վիճակում կհայտնվեին մեր մեքենաները, եթե այդքան մտահոգ ճանապարհային ոստիկաններ չունենայինք։
Իսկ հիմա մայիսն է արդե և ՃՈ-ը մեզ փրկում է ճանապարհների մայիսյան սառցակալումներից։
Իսկ եթե լուրջ, ապա առաջարկում եմ 5 արագություն թույլատրել, քանի որ նախքան արագության սահմանափակումը 40-ով ամիսը մի հինգ մեքենա ձորն էին ընկնում։
Ով չգիտի, ասեմ, որ տեսախցիկներ են շարել, որ արագությունը խախտողը նկարվի ու ինչ- որ մեկի շահույթը մեծանա։