Իշխան Զաքարյանը բավական սկանդալային փաստեր է հրապարակել. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում ներկայացնելով տարեկան հաշվետվությունը` բավական սկանդալային փաստեր է հրապարակել: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի անապահով համայնքները գազիֆիկացվել են ժանգոտ, հին, վնասված, քայքայված, իրար միացված տարբեր տրամաչափի խողովակներով: Իսկ այդ ծրագրի համար ծախսվել է 613 միլիոն դրամ, եւ 22 միլիոնն էլ տրամադրվել է մաքրելու համար: Իշխան Զաքարյանի տեղեկացմամբ անգամ «Հայռուսգազարդ»-ը հանձնաժողով է կազմել` իր տեղեկանքում գրելով, որ գազատարի պիտանելիությունը ստուգել է, արդյունքում` չի ընդունում այդ գազատարը, որովհետեւ այն պիտանի չէ հետագա շահագործման համար: «Ստացվում է, որ մենք համայնքներում կատարել ենք ներդրումներ, գազ ենք անցկացրել, բայց, միեւնույն է, մեր բնակչությունը գազ չի ստանում: Գազատարների փչամաքրման համար 22 միլիոն դրամ եք նախատեսում, ուրեմն պետք է հասկանայիք, որ այդ գազատարները պիտանի չեն շահագործման համար, եւ չէր կարելի այդքան գումար նախատեսել: Իսկ եթե ՎՊ-ն չնայե±ր, ուրեմն այդ 22 միլիոնը պետք է վճարվեր», - ասաց Իշխան Զաքարյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ այդ ժամանակ Սյունիքի մարզպետը եղել է մեծն Լիսկան` Սուրիկ Խաչատրյանը, որը հազիվ թե անմասն մնար ծրագրի իրականացմանը` դրանից բխող բոլոր հետեւանքներով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում