Brent մակնիշի նավթը ընկել է մինչև 46 դոլար մեկ բարելի դիմաց
Տնտեսությունshabat.am-ը գրում է.
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նորացրել են կտրուկ անկումը, վկայում են առևտրի տվյալները, հայտնում է gazeta.ru-ն:
WTI նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել են 2,29%` հասնելով 44,87 դոլարի մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի հունիսյան ֆյուչերսները ընկել են 3,25%` մինչև 45,79 դոլար մեկ բարելի դիմաց: