Ադամ Լեվինը բացահայտել է ապագա երեխայի սեռը
LifestyleMaroon 5 խմբի լիդեր Ադամ Լեվինը մոտ ապագայում հայր կդառնա և Live! with Kelly and Michael շոուի ժամանակ երգիչը վերջապես բացահայտել է ապագա երեխայի սեռը։
Ադամը հաստատել է լուրերը, որ ինքը և իր կինը՝ Victoria’s Secret մոդել Բեհատի Պրինսուլան սպասում են աղջկա։
«Ես շուտով հայր կդառնամ։ Ես շատ եմ հուզվում։ Մենք աղջիկ կունենանք», -պատմել է Լեվինը։ Երգիչը նաև ծիծաղելով պատմել է հղի կնոջ տարօրինակ նախասիրությունների մասին։ «Նրա մոտ ամեն ինչ նորմալ է, սակայն, նա շատ է ուտում տարօրինակ ուտելիքներ։ Օրինակ, հիմա մեր տանը միշտ ձմերուկ կա, շատ ձմերուկ», -անկեղծացել է երգիչը։
Ադամ Լեվինը և Բեհատի Պրինսուլան ամուսնացել են 2014 թվականի ամռանը։ Սա լինելու է նրանց առաջին երեխան։