H&M-ը բյուջետային հագուստներ է ստեղծել հայտնիների համար
LifestyleH&M ընկերությունը, որը բյուջետային հագուստ և աքսեսուարներ է արտադրում, մի քանի հագուստ է ստեղծել Կոստյումի ինստիտուտի հանդեսի համար, որը հայտնի է նաև որպես Met Gala։ Այս մասին հաղորդվում է ընկերության մամլո հաղորդագրությունում։
Հագուստի ստեղծման ժամանակ կիրառվել է ձեռքի կարի տեխնոլոգիան։ Միջոցառման ֆիրմային հագուստներով ներկայացել են երգչուհիներ Banks-ը, Ժանել Մոնեն, դերասանուհիներ Վանես Հաջենսը և Սառա Ջեսիկա Փարքերը, ինչպես նաև «Նյու Յորք ջայենթս» թիմից խաղացող Օդել Բեքհեմ-կրտսերը։
Զգեստներն ու պիջակները վաճառքի չեն հանվի, դրանք պատրաստվել են եզակի նմուշներով։


