Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան


Ով կհավատա քաղաքական գործիչների խարդախությունների մասին գրող, բայց միևնույն կենսաձևը վարող լրագրողներին

Բլոգ

Լիլիա Ապրեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայրենական մեդիադաշտի կայքերից մեկի «գլխավոր խմբագիրը շանտաժի է ենթարկել հայ քաղաքական գործիչներից մեկին»։ Այսօր ցանցում նմանօրինակ վերնագրեր տեսնելիս չզարմանաք ու չմտածեք, թե նյութի հեղինակը վրիպել ու խառնել է «գլխավոր խմբագիր» և «քաղաքական գործիչ» բառակապակցությունների տեղերը։ Այո՛, հայ ընթերցողների աչքն ընդհանրապես սովոր է քաղաքական գործիչներից լրագրողների հասցեին հնչող վիրավորանքների և ճնշումների մասին պատմող նյութերի վերնագրեր կարդալ, բայց սրա մասին չէ, որ պատրաստվում եմ խոսել։ 
Դեռ երեկ նշվում էր մամուլի ազատության օրը, և մեդիափորձագետներն ու լրագրողները քննարկում էին դաշտում գոյություն ունեցող խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ Ընդհանրապես մամուլի ազատության և դրա առջև ծառացած խնդիրների մասին հանրային քննարկումները հիմնականում միակողմանի են, որտեղ շեշտը դրվում է լրագրողների իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության վրա։ Սակայն, քանի որ լրատվամիջոցները համարվում են կապող օղակ պետության և հասարակության միջև, ուրեմն լրագրողների պատասխանատվությունը հասարակության հանդեպ նույնքան մեծ է, որքան և պետությանը։ Եթե դիտարկենք հայկական մեդիադաշտը, ապա ակնհայտ կդառնա, որ մասնագիտական այդ պատասխանատվությունը ոչ բոլոր լրատվամիջոցներն ու մասնագետներն են կիսում։ Իսկ վերջին դեպքը ասվածի վառ ապացույցն է։ 
Ընթերցողների նկատմամբ պատասխանատվության բացակայությունը մի կողմից, մյուս կողմից լրագրողի գործառույթների և առաքելության մասին սխալ պատկերացումները հանգեցնում են նման արատավոր պրակտիկայի ձևավորմանը, ինչը ստվերում է ԶԼՄ-ների դերը քաղաքացիական հասարակության կայացման և իշխանության որոշումների վրա ազեցություն ունենալու և ինչ-որ առումով նաև զսպելու գործում։ 
ԱԺ պատգամավորին շանտաժի ենթարկելու դեպքը, սակայն, արտահայտում է ոչ միայն ընթերցողների, այլ նաև սեփական գործընկերների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը, քանի որ սոցիալական և հանրային բնույթ կրող մասնագիտություններով զբաղվողները հավասարապես պատասխանատվություն են կրում ինչպես սեփական գործունեության, այնպես էլ այն դաշտի կամ կառույցի համար, որի ներկայացուցիչն են։ Դե հիմա պատկերացրեք։ Լրագրողեների և քաղաքական գործիչների ստվերային համագործակցության և պատվերով գրելու մասին մեզանում բազմիցս են խոսակցություններ պտտվել և տարբեր հարթակներում հնչել մեղադրանքներ։ Իսկ այս միջադեպը գալիս է հաստատելու հայ լրագրողների մի մասին վերագրովող այս բնութագիրը, ինչն իր հերթին հասարակության շրջանում որոշակի բացասական ընկալումներ է ձևավորոմ լրագրողի կերպարի և հեղինակության մասին։ 
Այսինքն նման դեպքերում ընթերցողին դժվար է վստահել և հավատալ իրենց՝ հանուն անարդարության վերացման քաղաքական գործիչների դեմ կռիվ տվող «մարտիկներ» համարող որոշ լրագրողների անկեղծ մղումներին։ Դե իհարկե, ով կհավատա քաղաքական գործիչների խարդախությունների, ոչ ադեկվատ պահվածքի մասին գրող և քննադատող, բայց միևնույն կենսաձևը վարող լրագրողներին, որոնք ոչ միայն չեն հարգում սեփական ընթերցողին, այլ նաև գործընկերներին։

Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան