«Ադրբեջանը հովանավորում է ԻՊ-ի գործելաոճը. ինչո՞ւ է լռում Եվրոպան». իտալական պարբերական
ԲլոգՀասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իտալական spondasud.it պարբերականը <<Ադրբեջանը հովանավորում է ԻՊ-ի գործելաոճը. ինչու? է լռում Եվրոպան>> հոդված է տպագրել, որտեղ անդրադարձել է ապրիլյան չորսօրյա պատերազմին, ներկայացրել եզդի զինվոր Քյարամ Սլոյանի գլխատման պատմությունն ու դատապարտել, որ Ադրբեջանի նախագահը Սաֆարովի օրինակով պարգեւատվրել է նաեւ դահիճին:
Հոդածագիրը քննադատում է նաեւ հանգամանքը, որ այն օրերին, երբ Հայաստանում հուղարկավորում էին Ադրբեջանի կողմից խոշտանգված զինծառայողներին, ՄԱԿ-ը Բաքվում քաղաքակրթությունների մասին գագաթնաժողով էր կազմակերպել: <<Դուք որեւէ կապ տեսնում եք քաղաքակրթության եւ գլխատման միջեւ>>,- հարցնում է հոդվածագիրն ու կոչ անում Եվրոպային մարդասիրությունը դարձնել ոչ թե քննարկումների թեմա այլ ռեալ գործ կատարել մարդասիրական արժեհամակարգը պահպանելու առնչությամբ:
Կից նյութն` այստեղ: