Քանյե Ուեսթը հեռացրել է թիկնապահին՝ Քիմի հետ խոսելու համար
Lifestyle38-ամյա Քանյե Ուեսթը աշխատանքից հեռացրել է իր թիկնապահին՝ Սթիվ Ստանուլիսին, երկուշաբթի օրը՝ Met Gala-ի միջոցառումից առաջ, երբ նկատել է, որ նա հյուրանոցի սենյակի դիմաց խոսում է Քիմ Քարդաշյանի հետ։
«Ինչ-որ բան տեղի ունեցավ Waldorf Astoria հյուրանոցում, և Քանյեն կորցրեց իրեն»,-ասել է ականատեսներից մեկը։ Նշվում է, որ Քանյեն տեսել է, թե ինչպես է Սթիվը Քիմի համար ուղարկված փաթեթը հանձնում նրան։
Սակայն մյուս ականատեսները նշում են, որ այդպես չի եղել։ Թիկնապահը փորձել է սիրախաղ անել Քիմի հետ։
Չնայած այս միջադեպին՝ Քիմն ու Քանյեն գերազանց ժամանակ են անցկացրել Met Gala-ի ժամանակ։
Այս ամենից մի բան պարզ է դառնում, որ եթե չեք նայում, չեք խոսում, չեք դիպչում Քիմին, ապա Քանյեի բարկությունից զերծ կմնաք, գրում է Life and Style-ը։