Առողջ անոթներ ունենալու 10 կանոններ
ԲլոգՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առողջ անոթներ ունենալու 10 կանոններ.
Առողջապահության համաշխարհային կազմակերպության բժիշկները 10 հեշտ իրականացվող կանոններ են մշակել, որոնք կօգնեն կարգավորել խոլեսթերինը
1. Ճարպոտ միսը փոխարինել ոչ յուղալի մսով: Պատրաստելիս հեռացնել հավի մաշկը և մսի ճարպային հատվածները:
2. Հնարավորության դեպքում սահմանափակել կարագի օգտագործումը՝ օրական մինչև 10-15 գրամ:
3. Սնունդ օգտագործելիս խաշել, շոգեխաշել կամ պատրաստել գրիլի տեսքով: Խուսափել տապակելուց, հատկապես՝ մարգարինով:
4. Ցանկալի է ցածր յուղայնությամբ պանիր օգտագործել:
5. Աշխատել շաբաթական երեք անգամից ոչ պակաս ձուկ ուտել:
6. Ձգտել օրական 400 գրամից ոչ պակաս բանջարեղեն և մրգեր օգտագործել:
7. Ցանկալի է սահմանափակել սուրճը՝ փոխարենը կանաչ թեյ օգտագործել:
8. Օրը սկսել մեկ բաժակ գոլ ջրով, իսկ ճաշից առաջ մեկ բաժակ թարմ քամած նարնջի կամ գազարի հյութ խմել, ինչն ակտիվացնում է նյութափոխանակությունը:
9. Բանջարեղենով աղցան պատրաստելիս մայոնեզի փոխարեն կիտրոնի հյութ և կանաչեղեն օգտագործել:
10. Զգուշանալ ալկոհոլ օգտագործելիս՝ գերազանցել օրական 30 գրամ սպիրտը: