Նյու Յուրքում կառուցվող բնակելի երկնաքերերը միմյանց կմիանան կամուրջ-լողավազանով (լուսանկարներ)
LifestyleԱմերիկյան ճարտարապետական ընկերությունը երկնային կամուրջների շինարարությունը նոր մակարդակի է հասցրել: Դիզայներական նոր նախագիծը կյանքի կկոչվի Մանհեթենում` երկու բնակելի երկնաքերերը միացնելով 3 հարկանի ապակյա կամուրջով, որի ներսում լողավազան տեղակայված կլինի: Դա հնարավորություն կընձեռի շենքի բնակիչներին լողալ 91 մետր բարձրության վրա գտնվելիս:
Բնակելի համալիրը և կամուրջը դեռ կառուցման փուլում են գտնվում: Համալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2017-ին: Կամուրջի երկարությունը կազմում է 30 մետր:




