Գործադիրը դրական է գնահատում ԿԲ նախորդ տարվա դրամավարկային քաղաքականությունը
ՏնտեսությունՀՀ կառավարությունը հավանություն տվեց Կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությանը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ-ում անցած տարի նվազող համախառն պահանջարկի պայմաններում, իրականացվել է առավել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ ՀՀ կենտրոնական բանկն, ընդհանուր առմամբ, իրականացրել է դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն:
«Տարվա ընթացքում նախ ՀՀ ԿԲ կողմից ակնկալվում էր գների ընդլայնման միջավայր` հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված, այնուհետև գյուղմթերքների գների ավելի ցածր մակարդակի ձևավորմամբ պայմանավորված` գնաճի նվազող վարքագիծ:
Արդյունքում, 2015թ. դեկտեմբերին ամսական գնաճը կազմել է` 1.7 տոկոս, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արտահայտվել 0.1 տոկոս գնանկում: Այս ժամանակահատվածում, ՀՀ ԿԲ-ն, իհարկե, թուլացրել է դրամավարկային քաղաքականության պայմանները: Առաջին կիսամյակի վերջում ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորմ ան տոկոսադրույքը` 10.5 տոկոս մակարդակում և իրականացրել մակրոպրուդենցիալ մի շարք միջոցառումներ»,- ասաց Խաչատրյանը:
Գործադիրն ընդունեց նաև «ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2015թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության մասին» որոշում: