Ֆոտոշոփի աղետալի հետևանքները` հայտնների լուսանկարներում (ֆոտոշարք)
LifestyleTert.am-ը գրում է.
Հեղինակավոր The Telegraph բրիտանական պարբերականը ներկայացրել է տարբեր ամսագրերում և գովազդային արշավներում հայտնված հայտնիների` ֆոտոշոփի շնորհիվ «ձախողված» լուսանկարները, որոնք առաջացրել են ոչ միայն ընթերցողների, այլև՝ հենց հայտնիների զայրույթը:
Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերջիններից մեկն էր, ով հայտնաբերեց, որ People ամսագրի շապիկին տեղադրված իր լուսանկարը ֆոտոշոփի զոհ է դարձել: Այն չափից ավելի գունաթափման է ենթարկվել:
19-ամյա մոդել Զենդայան բողոքել է Modeliste ամսագրին իր լուսանկարում կոնքազդրային հատվածը բարակացնելու համար:
Համաշխարհային մոդել Միրանդա Քերի լուսանկարը ևս ֆոտոշոփի զոհ է դարձել: Իր վերափոխված լուսանկարը Instagram-ում տեսնելուց հետո մոդելը հրապարակել է բնօրինակն առանց որևէ փոփոխության:
Դերասանուհի Դայան Կիտոնը 2014-ի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը ներկայացել էր դեմքի կնճիռները չթաքցնող դիմահարդարմամբ, սակայն L'Oreal գովազդում, որը ցուցադրվել էր ընդմիջման ժամանակ, դերասանուհին ամբողջովին տարբեր տեսք ուներ:
Չինական Vogue-ի համար նկարահանվելիս Վիկտորիա Բեքհեմը չէր էլ պատկերացնի, թե ինչպիսի ֆոտոշոփի կենթարկվի իր լուսանկարը:
Vogue-ի «դաժան» ֆոտոշոփին ենթարկվել է նաև Լենա Դանհեմի լուսանկարը:
2009-ին ֆոտոշոփի է ենթարկվել նաև Քիմ Քարդաշյանի լուսանկարները:






