Ստեղծվել է «արևագույն» կոսմետիկա
LifestyleTom Ford ապրանքանիշը թողարկել է Soleil Color («Արևագույն») կոսմետիկայի հավաքածու: Հավաքածուում ընդգրկվել են շուրթերի խնամքի միջոց ինովացիոն բանաձևով, որն ապահովում է խոնավեցում և սնուցում, ինչպես նաև դեմքի վիզուալ կորեկցիայի համար միջոցների պալետկա: Հավաքածուն կհամալրի ապրանքանիշի նոր Tom Ford Soleil Blanc բույրը Private Blend շարքից՝ հաղորդվում է lenta.ru ուղարկված մամլո հաղորդագրության մեջ:
Հավաքածուում ներառվել են Ultra-Rich Lip Color շրթներկը, որը կանխում է շուրթերի ճաքճքելը, և Moisturecore Lip Color ինովացիոն միջոցը: Գունապնակում ներառված են բնականից մինչև էկզոտիկ մանուշակագույն տոներ: