Հայաստանի վերջին նախազգուշացումը
ԲլոգԱրմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«...Արցախի ճանաչման վերաբերյալ այս հարցում շեշտադրումը նախապայմանի վրա է: Չափազանց կարեւոր է պատճառահետեւանքային կապն ընդգծելը. Հայաստանը կարող է ճանաչել Արցախը, որովհետեւ ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի վերաբերյալ նաեւ իր ստանձնած միջազգային պարտավորությունը, դիմել է ռազմական լայնածավալ ագրեսիայի ու շարունակում է ագրեսիվ գործողությունները: Այսինքն՝ պետք է ոչ թե փորձել Հայաստանին բացատրել ինչ-որ բան կամ, առավել եւս, խոհեմության ակնարկներ անել, ինչպես, ասենք, Ռուսաստանի նախագահի խոսնակն էր փորձում, այլ ուղղակիորեն քաշել Ադրբեջանի «սանձերը»:
Ի դեպ, տարբեր մեկնաբաններ երբեմն նշում են, թե Արցախի ճանաչումը Հայաստանի «վերջին փամփուշտն» է: Չենք կարծում, թե՝ «վերջինն» է ու, դատելով արձագանքներից, «փամփուշտից» ավելի ծանրակշիռ է: Բայց ամեն դեպքում, այն պետք է առավել քան դիպուկ հասցնել «թիրախին»:
Տվյալ պարագայում Հայաստանը առավել քան պարզորոշ հասկանալ է տալիս բոլորին, որ եթե չսթափվեն ու չգիտակցեն, որ փլուզվել են իրենց դավադիր ծրագրերը եւ փորձեն իրենց «էշը քշել», ապա անխուսափելիորեն հաջորդելու են մեր քայլերը»: