Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Հայ Կարո. ամենը Թուրքիայի մեջլիսի ամենահամարձակ հայ պատգամավորի մասին. (լուսանկարներ)

Wnews.am-ը գրում է.

Վերջին օրերին Թուրքիայում ամենաքննարկվող քաղաքական գործիչներից է ազգությամբ հայ Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը։ Ապրիլ 21-ին Թուրքիայի խորհրդարանի անդամը համարձակորեն կոչ արեց ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի   1915 թվականի հայ քաղաքական գործիչների  սպանությունների ուսումնասիրմամբ: Նա իր ելույթը սկսել էր հայերեն «Բարեւ ձեզ»-ով, իսկ ավարտին ցույց  տվել երիտթուրքերի կողմից 1915-ին սպանված օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների լուսանկարները։

Օրեր առաջ էլ Փայլանի վրա հարձակում  տեղի ունեցավ Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ, ինչը նա կապում է իր հայ լինելու հետ։

Wnews.am-ը ներկայացնում է  հայ համարձակ քաղաքական գործիչ Կարո Փայլանին.

Կարո-Փայլան-1

Կարո Փայլանը ծնվել է 1972թ. Ստամբուլում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանը։ Նա քրիստոնյա է։

Նա մեկն է այն  երեք հայ պատգամավորներից, որոնք նոյեմբերին խորհրդարանական ընտրությունների արդյունքով մուտք գործեցին Թուրքիայի խորհրդարան: Կարոն ընտրվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից:

կարո

Թուրքիայի խորհրդարանում Փայլանին կոչում են Հայ Կարո (Էրմենի Կարօ)։

Ծագում եւ մանկություն.

Կարոյի նախնիները Մալաթիայից են. ծնողներն ամուսնացել են Մալաթիայում, իսկ 1969 թվականին գաղթել են Ստամբուլ՝ հիմնականում երեխաներին հայ հոգով ու հայեցի դաստիարակությամբ մեծացնելու նպատակով:

«Հայրս ու մայրս հայերեն չգիտեին, մենք տանը խոսել ենք թուրքերեն: Մեծ մայրիկներս եւ մեծ հայրիկներս շատ լավ հայերեն գիտեին, բայց նրանք իրենց զավակներին չկարողացան հայերեն սովորեցնել, որովհետեւ այդ օրերին (Հայոց Ցեղասպանությունից հետո եւ Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին) երկրում ուժեղ կերպով քաջալերվում ու քարոզվում էր թուրքերեն խոսելը…

Ես հայ եմ, հայկական դպրոցում եմ ստացել ուսումս, միջնակարգս ավարտելուց հետո նաեւ անդամակցել եմ մեր դպրոցի ընթացավարտների միությանը: Համալսարանում սովորել եմ վարչագիտություն եւ մագիստրոսի կոչում (գերլիսանս) ունեմ տնտեսագիտության ճյուղում»,- պատմում է Կարոն:

Կարոյի հայրը մահացել է  1998-ին եւ նա ստիպված էր միաժամանակ աշխատել եւ ուսանել, շարունակել հոր բիզնեսը (նա զբաղվում էր կոշիկի բիզնեսով)։

Կարոն տարիներ շարունակ եղել է  Ստամբուլի հայկական գերատեսուչը, այսինքն՝ հայկական դպրոցների ներկայացուցիչը կառավարության մոտ։

կար

Կարոն աշխատել է Հրանտ Դինքի հետ, 1996-ին, երբ Հրանտը «Ակօս» թերթի հիմնադրման աշխատանքներն էր կազմակերպում, Կարոն եղել է նրա կողքին։

Մուտքը քաղաքականություն.

«Ես ինքս ինձ մտածում էի՝ եթէ ուզում եմ վիճակ փոխեմ, պիտի լինեմ քաղաքական կյանքում: Ես միշտ համակրել եմ BDP – ին (քրդական նախկին կուսակցություն): Նրանք էլ մեզ պես տառապանքներ են կրել, նրանք էլ մեզ պես իրենց ինքնությունը պահպանելու համար պայքարել ու պայքարում են: 2007-ին՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո, սկսեցի ավելի մոտ համագործակցել այդ կուսակցութեան հետ»,- պատմում է Փայլանը, ով  2011-ի ընտրություններից հետո լինելով ընդդիմադիր, միավորվել է նրանց ու ստեղծել են Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես։

 

2013-ին , որոշելով, որ պետք է կուսակցություն ունենալ, հիմնել են  HDP-ն, Կարոն ընտրվել է Կենտրոնական կոմիտեի անդամ եւ  խորհրդարանական ընտրություններում էլ այդ կուսակցության կողմից պատգամավոր է ընտրվել։

կարոփ

Կարոն այս կարճ ժամանակում մեծ հաջողություններ է արձանագրել իր գործում, քայլեր է ձեռնարկել Թուրքիայի հայ համայնքի եւ մյուս փոքրամասնությունների իրավունքների ճանաչման համար. վերջերս խորհրդարանում Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի նախօրեին խորհրդարանում ունեցած իր ճառի ընթացքում պահանջել է, որ հատուկ ուշադրություն դարձվի եւ ճանաչվի Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը՝ որպես քրիստոնյաների մեծ տոն այդ երկրում։

Բացի այս, Կարո Փայլանի եւ մյուս հայ պատգամավորների ջանքերի շնորհիվ Քամփ Արմենի (երբեմնի հայկական որբանոցը Ստամբուլում) հողատարածքը, որ հափշտակվել էր հայկական համայնքից, հաջողվեց վերադարձնել հայությանը: Կարոն նաեւ մեծ աշխատանք է սկսել Թուրքիայի դասագրքերում խեղաթյուրված պատմությունը ճշտելու գործը եւ հայերին ու մյուս փոքրամասնությունների մոռացված պատմությունը ճշգրիտ կերպով դասագրքերում արտացոլելու համար եւ զեղչելու հայության հասցեին գրված բացասական նյութերը դպրոցական դասագրքերից:

a

Կարո Փայլանն ամուսնացած չէ։

Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը