Ներկայացվել է աշխարհի ամենահարգված տղամարդկանց թոփ 20-յակը
LifestyleԲրիտանական YouGov միջազգային սոցիոլոգիական ծառայությունը կազմել է աշխարհի ամենահարգված տղամարդկանց վարկանշային աղյուսակը` բաղկացած 20 հորիզոնականից:
Ինչպես նշում է lenta.ru -ն, այս տարի աղյուսակը գլխավորել է միլիարդատեր Բիլ Գեյթսը, ում հաջորդում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանի ղեկավար Սի Ցինփինը:
Հետաքրքրական է, որ Չինաստանի նախագահին հաջորդում է դերասան Չեկի Չանը: Բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը 5-րդ հորիզոնականում է, 6-րդում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, 7-րդում` Facebook-ի գործադիր նախագահ Մարկ Ցուկերբերգը, 8-րդում ` Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման, 9-րդում`Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, 10-րդում`Alibab Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման:
Աղբյուրը մանրամասնում է, որ YouGov-ն ամեն տարի կազմում է ինչպես աշխարհի ամենահարգված տղամարդկանց, այնպես էլ ` կանանց վարկանշային աղյուսակները: Այս տարի կանանց վարկանիշը գլխավորել է հոլիվուդյան դերասան Անջելինա Ջոլին, ում հաջորդում են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինտոնը: