Դոլարն արժևորվել է, եվրոն, ռուբլին ու ֆունտը` արժեզրկվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի 10-ին կազմել է 479.03 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.18 դրամ՝ նվազելով 1.84 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 691.86 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 3.11 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մայիսի 10-ին կազմել է 7.22 դրամ, անկումը 0.01 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 266.9 դրամ, ոսկի՝ 19,486.33 դրամ, պլատին՝ 16,217.43 դրամ։