Արտարժույթներն էժանացել են
ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' սեպտեմբերի 27-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 408.36 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.99 դրամով և կազմել 517.68 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.17 դրամով' կազմելով 10.34 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.1 դրամով և կազմել 662.69 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը սեպտեմբերի 27-ին կազմել է 15 հազար 935.42 դրամ, արծաթի գինը՝ 230.28 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 120.32 դրամ։