Տղեքին թուրքերը մորթեցին սահմանին, որ դուք թուրքական երգե՞ք
ԲլոգՍևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միշտ հեռու եմ մնացել ծայրահեղ քննադատություններից, մանավանդ երաժիշտ չեմ, բայց այս մեկը խայտառակություն էր բառի բուն իմաստով: Ուրեմն մեր հերոսները սահմանին թուրքերի դեմ կռվեն, դաժանաբար սպանվեն ու գլխատվեն, որ դուք թուրքական երգեք, հա՞:
Լիլիթի մասին անիմաստ է խոսելը, արաբաթուրքական կլկլոցները երևի իր արյան մեջ են, բայց Արման Հովհաննիսյա՞նը՝ ՀՀ վաստակավոր արտիստը, մարդ, ով երգում է Սայաթ-Նովա, Շերամ, սովորել է Ռուբեն Մաթևոսյանի մոտ ու այսօր երգո՞ւմ է թուրքական երգ: Նման մեղեդիները տարածելը, այն էլ ապրիլյան դեպքերից հետո, նույնն է թե անցնել Ադրբեջանի կողմն ու կրակել հայ զինվորների վրա:
«Թուրքական արտադրության» այս աղբը հուսանք պատկան մարմինները կարգելեն հեռարձակել, իսկ վաստակավորները ստիպված կլինեն վերանայել իրենց երգացանկը:
Հ.Գ. Լիլիթ ջան, այս երգից հետո ֆեյսբուքյան էջիդ #StopAliyev նկարն անիմաստ է դառնում, որովհետև նման երգ տարածելով անուղղակիրոեն կոչ ես անում GoOnAliyev: