«ՉԻ». Վաղարշի կինը տուգանվել է 65 մլն դրամով. գործը դատարանում է
Երեկ ԱԺ դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային դարձյալ մեծ թվով ոսկերիչներ ու ոսկու առևտրով զբաղվող մարդիկ են մասնակցել:
Զուգահեռաբար «Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը մի քանի կայքերի նույն օրվա մեջ մի քանի անգամ հարցազրույցներ է տվել՝ դրական արտահայտություններ անելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող շահութահարկի մասին օրենքի վերաբերյալ, միաժամանակ հավաստիացնելով, որ ինքը քաղաքացիներին չի ուղղորդում դեպի պայքարը: Գրում է «ՉԻ»-ն:
Ի դեպ՝ Աբրահամյանը հարցազրույցների տեղատարափի տակ բավականին ուշագրավ մտքեր է հայտնել. «Ես կատեգորիկ քրեական հեղինակությունների չեմ ընդունում: Ես իմ կարգի մարդկանց եմ ընդունում: Այդ ժամանակ նրանց հետ առնչություն եղել է, բայց ես իմ աշխատանքով կարողացել եմ այնպես անել, որ նրանց հետ ընդհարումները շրջացնեմ»,-ասել է նա:
Վերջինս հավանաբար մոռացել է, որ երբ իր որդին կալանավայրում էր, նա պարզապես աստղաբաշխական թվեր էր ծախսում՝ քրեական հեղինականությունների վրա, որպեսզի իր որդուն բանտում հանկարծ չնեղացնեն:
Ի դեպ՝ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում իրականացված վերջին ստուգումների արդյունքում ըկերության տնօրեն Նունե Նալբանդյանը՝ Վաղարշի կինը, տուգանվեց 65 մլն դրամով:
Գործը դեռ դատարանում է, և կախված Վաղարշ Աբրահամյանի վարքագծից՝ իշխանությունը կորոշի՝ չեղյալ հայտարարել տուգանքը, թե ոչ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: