«Հրապարակ». Մելիքգյուղի բնակիչները պատրաստվում են փակել Երեւան-Վանաձոր մայրուղին
Վերջին մեկ-երկու տարում հանրությունը բողոք արտահայտելու լավագույն միջոց է ընտրել հանրապետության տարբեր բնակավայրերում մայրուղիները փակելով: Դա կազմակերպվում է հատկապես այն ժամանակ, երբ բնակիչները նախօրոք տեղեկանում են, որ մայրուղով խոշոր պաշտոնյա է անցնելու: Այսօր Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի բնակիչները պատրաստվում են փակել Երեւան-Վանաձոր մայրուղին: Պատճառը «Մեգո Գոլդ» ոսկի արդյունահանող ընկերության անօրինական գործունեությունն է գյուղին պատկանող 253 հեկտար հողատարածության վրա: Գրում է «Հրապարակ»-ը:
Ընկերությունն այս տարածք է ներխուժել դեռեւս 2006 թվականին եւ, ըստ բնապահպանության նախարարության լիցենզիայի, իրավունք է ունեցել 2 տարի ուսումնասիրություններ անցկացնել Մելիքգյուղի Թուխմանուկ կոչվող տարածքում: Սակայն 2006 թվականից մինչեւ անցած տարի մարդիկ անօրինական հիմունքներով, բաց եղանակով ոսկի են կորզել Մելիքգյուղում եւ այսօր էլ շարունակում են, կարծես նշված 253 հեկտար հողատարածքը ոչ թե պատկանել է Մելիքգյուղին, այլ ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանին, ով սեպտեմբերի 10-ին գյուղում կազմակերպված հասարակական լսումների ժամանակ դահլիճում ասաց, որ Մելիքգյուղը 1000 հեկտարից ավելի արոտավայր ունի, 250-ն էլ թող արտադրական նշանակության համար օգտագործվի:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում: