Իրանական բանկերի հետ Հայաստանի բանկերը եվրոյով ակտիվ փոխանցումներ դեռ չեն կատարում. ԿԲ
ՏնտեսությունԻրանական բանկերի հետ Հայաստանի բանկերը եվրոյով ակտիվ փոխանցումներ դեռ չեն կատարում։ Այս մասին մայիսի 19-ին խորհրդարանում ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները պահպանվում են անմիջականորեն իրանական սուբյեկտների համար, սակայն արդեն հանված են Իրանի հետ աշխատող երրորդ անձանցից։ Այդ պատճառով հայաստանյան բանկերն արդեն կարող են Իրանի հետ աշխատել եվրոյով։ Բայց եվրոպական բանկերը դեռ չեն արել բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, որոնք թույլ կտան անարգել աշխատել։ Մյուս կողմից իրանական բանկերում արդեն կան swift կոդեր, որոնք նրանք փոխանակել են հայ գործընկերների հետ։ «Հուսամ, առաջիկա 1-2 ամսվա ընթացքում իմ նշած խոչընդոտները նույնպես հաղթահարված կլինեն»,- ասել է Ջավադյանը։