Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»


ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը և Ղազախստանի վարչապետը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով

Հայաստանի Հանրապետությունում մայիսի 20-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Ներկայացնում ենք Տիգրան Սարգսյանի և Կարիմ Մասիմովի հայտարարությունների ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած սղագրությունն ամբողջությամբ.

«Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմով – Այսօր Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Կարծում եմ, որ այսօրվա նիստում ընդունվեցին շատ կարևոր հարցեր՝ պետությունների ղեկավարների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա մայիսի 31-ին Աստանայում: Սահմանվեցին որոշ կարևոր պարամետրեր: Նախ և առաջ, կառավարությունների ղեկավարների մակարդակով համաձայնեցվեց նավթամթերքի կարգավորման նախագիծը: Կարծում եմ՝ սա անկյունաքարային փաստաթղթերից է, որը բավական երկար քնն արկվում էր: Քննարկվեցին Մաքսային օրենսգրքին և դրա ընդունման ժամկետներին վերաբերող հարցեր: Մենք այսօր որոշում ընդունեցինք, որ առաջիկա երկու նիստերում, որոնք տեղի կունենան օգոստոսի 12-ին Սոչիում և հոկտեմբերի 28-ին Մինսկում, կաշխատենք ավարտին հասցնել երկու փաստաթուղթ՝ մեր Միության Մաքսային օրենսգրքի նախագիծը և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն հետագա զարգացման համար: Հանդիպումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: Համոզված եմ, որ դա կնպաստի մեր Միության հետագա զարգացմանը: Շնորհակալություն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյան - Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ 2016 թվականը հայտարարվել է երրորդ երկրների և միջազգային տնտեսական միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման տարի: Այս տեսանկյունից օրակարգային առաջին հարցը, որն այսօր քննարկվեց, այն է, թե ինչպես ենք բանակցություններ վարելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխհարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքումն սկզբունքային կարևոր նշանակություն ունի մեր նախագահների նախանշած ուղղությամբ շարժվելու համար: Կառավարությունների ղեկավարների միջև այսօր կայացած երկխոսությունը և զրույցը թույլ են տալիս արձանագրել, որ մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես ենք կառուցելու այդ երկխոսությունը: Հիմնական նպատակը մեր երկրների տնտեսվարողների և քաղաքացիների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելն է: Համոզված ենք, որ այդ հարաբերությունները ճիշտ կառուցելու պարագայում մեր երկրներում տնտեսական աճը խթանելու լուրջ ներուժ կա:

Երկրորդ հայեցակարգային փաստաթուղթը, որն այսօր վերջնականապես համաձայնեցվեց, վերաբերում է նավթի և նավթամթերի միասնական շուկայի ձևավորմանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստում ևս այս հարցը քննարկվել է: Եղել է բաց քննարկում կողմերի դիրքորոշումների վերաբերյալ, և այսօր կարող ենք արձանագրել, որ այդ փաստաթղթի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Այն կներկայացվի մեր նախագահների հաստատմանը՝ այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք հանդիպման ժամանակ:

Օրակարգում կային հարցեր, որոնք վերաբերում էին Եվրասիական տնտեսական տարածության գործունեության տարբեր ոլորտներին, ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ տնտեսվարողների համար: Սկզբունքային փաստաթուղթ է հանդիսանում, իհարկե, Մաքսային օրենսգիրքը: Տեղեկացնեմ, որ հիմնական սկզբունքային հարցերում հայեցակարգային համաձայնություն է ձեռք բերվել: Մնացել են միայն մի խումբ հարցեր, որոնց շուրջ քննարկումները պայմանավորվել ենք շարունակել Սոչիում, և հույս ունենք, որ արդեն հաջորդ հանդիպման ժամանակ՝ Մինսկում, վերջնական պայմանավորվածություն կունենանք և կկարողանանք հաստատել նաև այդ փաստաթուղթը: Շնորհակալություն ուշադրության համար»: 

Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն Մանվելյան