Արտարժույթի փոխարժեքներն անկում են գրանցել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի 20-ին կազմել 477.63դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.74 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.04 դրամ՝ նվազելով 0.45 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 695.72 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 4.23 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մայիսի 20-ին կազմել է 7.17 դրամ, անկումը 0.02 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 254.91 դրամ, ոսկի՝ 19,137.61 դրամ, պլատին՝ 15,509.72 դրամ։