Այս տարվա 4 ամիսներին Հայաստանից արտահանման ծավալը ռեկորդային աճ է գրանցել
ՏնտեսությունԱյս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից արտահանման ծավալը 21.7 տոկոս աճ է գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, մինչդեռ ներմուծումն աճել է 18,4 տոկոսով:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տարվա առաջին 4 ամիսներին ՀՀ-ից արտահանվել է 512.6 մլն դոլարի ապրանքներ. սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի պատմության մեջ։ Ներմուծման ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 1 մլրդ 156.7 մլն դոլար:
Բացի այդ, արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 4,1 տոկոսով: Շինարարության ծավալը նվազել է 7,4 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 0,8 տոկոսով: