Գյուղնախարարը վստահեցնում է` տարեցտարի թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման աճ է գրանցվում
ՏնտեսությունՀայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները տարեցտարի աճում են: Մայիսի 25-ին Ազգային ժողովում բյուջեի կատարողականը ներկայացնելիս նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մենք ամեն տարի ունենում ենք լուրջ ձեռքբերումներ արտահանումների մասով: Անցյալ տարի թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալը կազմել է 80 հազար տոննա, այս տարվա հինգ ամիսներին արդեն արտահանել ենք 48 հազար 300 տոննա պտուղ-բանջարեղ են»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ նախորդ տարի, կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հանգամանքով, տնտեսվարողների մոտ սպասողական վիճակ էր: Սակայն նրանք արդեն ամբողջապես ծանոթ են օրենսդրական դաշտին ու իրականացնում են արտահումներ: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արտահումների ծավալը կազմել է 19 հազար 850 տոննա պտուղ-բանջարեղեն: Ստացվում է կրկնակիից ավելի մենք արտահանում ենք ապահովել»,-ավելացրեց նախարարը:
Նրա խոսքով` դա վերջին երկու տարիներին ջերմոցային տնտեսությունների աշխատանքի արդյունք է: «Այս տարի մենք 70 հեկտար նոր ջերմոցային տնտեսությունենր կունենանք: Առաջին անգամ ջերմոցներ կհիմնվեն Գեղարքունիքի մարզում, ուր արևային օրերն ավելի շատ են, քան Արարատյան դաշտում»,-նշեց Սերգո Կարապետյանը: