Նավթը շարունակում է թանկանալ ԱՄՆ պաշարների կրճատման մասին տվյալների ֆոնին
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ երկրում նավթի պաշարների կրճատման մասին ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալների ֆոնին, Brent տեսակի նավթի գինը յոթ ամսվա մեջ առաջին անգամ գերազանցել է 50 դոլարը, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հայտնումէ «ՌԻԱ Նովոստին»:
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը աճել է 0.82 տոկոսով ՝ հասնելով բարելի դիմաց 50.15 դոլարի: Նավթի WTI տեսակի հուլիսյան ֆյուչերսների գինն էլ ավելացել է 0.65 տոկոսով ՝ հասնելով բարելի դիմաց 49.89 դոլարի:
ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը մայիսի 25-ին հայտնել էր, որ նավթի առեւտրային ծավալները երկրում մեկ շաբաթում նվազել են ավելի շատ, քան փորձագետներն էին կանխատեսում՝ 4.2 մլն բարելով, հասնելով 537 . մլն բարելի: Իսկ փորաձգետները կանխատեսել էին ընդամենը 2.45 մլն բարելով նվազում:
Ընդ որում Ամերիկյան նավթի ինստիտուտի տվյալներով նավթի պաշարները ԱՄՆ-ում անցած շաբաթ նույնիսկ ավելի շատ են կրճատվել՝ 5.137 մլն բարելով:
Բացի այս գործոնից, ըստ Ayers Alliance –ի վերլուծաբան Ջոնաթան Բարատի, նավթի գների վերելքին նպաստել են աշխարհքաղաքական խնդիրները Արեւմտյան Աֆրիկայում ու Մերձավոր արեւելքում, մատակարարումների խափանումները, պահանջարկի ուժեղացումը ու գուցե մասամբ նաեւ դոլարի թուլացումը: