Հայաստանում արտարժույթի փոխարժեքներն աճել են
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի 26-ին կազմել 477.79 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 534.31 դրամ՝ աճելով 1.97 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 702.54 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 4.22 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մայիսի 26-ին կազմել է 7.32 դրամ, աճը 0.07 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 248.93 դրամ, ոսկի՝ 18,750.01դրամ, պլատին՝ 15,269.14 դրամ։