Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան


Արցախն ունի լեգիտիմ ռազմական և քաղաքական ղեկավարություն

Բլոգ

Անահիտ Ամատունին ֆեյբուքյան իր էջում գրում է.

Արցախն ունի լեգիտիմ ռազմական և քաղաքական ղեկավարություն

Սամվել Բաբայանը, նույն ինքը՝ Իժոն կամ Սյամոն, Արցախում հայտնի դարձավ, որպես ԼՂՀ պաշտպանության ժամանակ կամավորների և այլ ստորաբաժանումները «երկաթե ձեռքով միավորած» և սուպեր-բոեվիկ-հայրենասեր-պետականակերտ գործիչ, որը (իր համախոհների կարծիքով) հետագայում՝
1. աշխատեց սխալ թիմի հետ և այդ նույն թիմի ձեռքին կրակն ընկավ, 
2. Հանրապետության այն ժամանակվա նախագահ Ղուկասյանի դեմ կազմակերպած մահափորձի հետ ոչ մի կապ չուներ, և նրա «գլխին սարքել էին»։

Նա դատապարտվեց, պատիժը կրելու ընթացքում ունեցավ առողջական խնդիրներ, որոնք հաշվի առնելով՝ ազատազրկվելուց չորսուկես տարի անց նրան ներում շնորհվեց։ Ազատություն ստանալուց հետո անհաջող (նկատի առեք՝ անհաջողությունները պարբերաբար ուղեկցում են հաջողակ ներկայացվող այս մարդուն) քաղաքական գործունեություն ծավալեց, այդ պատճառով էր, թե այլ՝ պարտքեր կուտակեց (ըստ որոշ տեղեկությունների՝ մի քանի միլիոն դոլարի չափով) ու... փախավ։ Զարմանալի պարադոքս իրեն երկրպագողների համար. կռվի դաշտից չփախածը փողի պատճառով ասֆալտապատ դաշտից փախավ։

Ինչևէ։ 
Մի քանի տարի կորած մնալուց և այդ ընթացքում տևած քար լռությունից հետո 2015 թվականի սկզբներին Արցախի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Ազգային վերածնունդ» կուսակցության գրոհային առաջնորդ Հայկ Խանումյանը հանկարծակի և անխնա դաժանությամբ, ի լուր Սամվել Բաբայանին չապավինածների հայտարարեց, թե իր կուսակցության «գլխավոր հովանավորը» Սամվել Բաբայանն է, և նրա անունին մեռնի թե՛ ինքը՝ Խանումյանը, թե՛ Խանումյանի болельщик-ները՝ այն մոլորյալները, որոնք կերան խանումյանական «հուժկու» ստի սուտ պտուղները։ Սամվել Բաբայանի անո՞ւնն էր պատճառը, թե Խանումյանն էր ինչ-որ ուրիշ կախարդանք կիրառել՝ բայց նա խցկվեց ԱԺ։

Հետո՞, 
Հետո՝ այն, որ որպես «օրինաստեղծ»՝ Խանումյանը ոչինչ չարեց, չի անում և չի էլ անի (մարդը հասել է իր երազանքի զենիթին ու դարձել պաշտոնյա, ուրիշ ի՞նչ է հարկավոր), ուղղակի երբեմն խնդրում է մամուլի այս կամ այն «միջոցի»՝ իր հետ հարցազրույց վարել, որ սիրած՝ աշխարհաքաղաքական թեմաներով խոսի, և որ իրեն չմոռանան։
Իսկ Սյամո՞ն։ Սյամոն այնքան խելք ունեցավ, այդ իրադարձությունների ժամանակ անձամբ չերևաց ոչ մի տեղ ու առավել ևս չհայտարարեց Խանումյանին կամ մեկ ուրիշի սատարելու մասին։
Սյամոն ավելի վատ բան արեց։ 2016թ. մայիսի 26-ին իրեն սպասարկող կայքում հրապարակվեց Սյամոյի հետ հարցազրույցը։ Մենք տեսանք բոլորովին այլ Սյամո՝ լրիվ ռուսամետ, ռազմաքաղաքական անցուդարձին տեղյակ (իր ասելով), գործող իշխանությանը անվճռականության մեջ մեղադրող մի մարդու, որը պատրաստվում է գնալ Արցախ ու, փաստորեն, աշխատեցնել 90-ականների «երկաթե ձեռքը»։

Սպառնալի տոնով արված հայտարարությունն արհեստականորեն այնքան լայն տարածում ստացավ, որ լուրջ պաշտոն զբաղեցնող մի շարք անձինք սկսեցին մեկնաբանել, թե՝ իհարկե, դեմ չեն ոչ մեկի դարձին։ Եվ դրանով հասկացվեց, որ Սյամոն կարող է գնալ Արցախ, ապրել, գործել ինչպես բոլորս։ Բայց միայն ու հատկապես Սյամոյով չի պայմանավորված Արցախի կամ Հայաստանի առաջընթացը։ Ասենք, ինքը՝ Սամվել Բաբայանն էլ կարող է տեղյակ լինել, որ один в поле не воин, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (որի հռչակման 25-ամյակը լրանում է առաջիկա սեպտեմբերում) ունի ռազմական ու քաղաքացիական լեգիտիմ ղեկավարություն, որը՝
1. աճել և կայացել է հենց նախորդ պատերազմի ժամանակ, 
2. բանակի և հասարակության շրջանում ունի կայուն և բարձր հեղինակություն, 
3. ունակ է կայացնել այնպիսի որոշումներ, որոնք վճռորոշ են պետության համար։

Իսկ եթե հերոս փնտրելու լինենք, ապա հեռուն գնալ պետք չէ։ Մեր ամբողջ ժողովո՛ւրդն է հերոս, մեկը՝ ավել, մյուսը՝ մի քիչ պակաս... Պարզապես, մի փոքր ճշտում՝ այսօրվա հերոսը ծնվել է ԼՂՀ-ում։

Մեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին