Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

Երկու հայ աթլետներ նվաճեցին Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր

Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 28-ին եւ 29-ին անցկացված աթլետիկայի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությանը երեւանցի Գայանե Չիլոյանը (200մ վազք` 23ր  16 վրկ արդյունք) եւ կապանցի Լեւոն Աղասյանը (եռացատկ` 16մ 85 սմ արդյունք), բացի Հայաստանի այս տարվա չեմպիոններ հռչակվելուց, լրացրեցին նաեւ վարկանիշային աղյուսակը` հնարավորություն ստանալով օգոստոսին մասնակցելու Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, աթլետիկայի մարզիչ Գրիգոր Սիմոնյանը նշեց, որ բարձր արդյունք գրանցեց նաեւ վանաձորցի Լիլիթ Հարությունյանը (400 մ արգելավազք)` դառնալով Հայաստանի չեմպիոն, սակայն նրա մասնակցությունը դեռ պետք է հաստատվի Աթլետիկայի Եվրոպական ֆեդերացիայի կողմից: Նա դեռեւս Օլիմպիական խաղերին մասնակցելու թեկնածու է:

100 մ եւ 200 մ վազք մրցաձեւերում Հայաստանի չեմպիոններ դարձան երեւանցիներ Արթուր Մուրադյանը եւ Գայանե Չիլոյանը, 400 մ վազքում` արցախցի Ստելլա Թամրազյանը եւ գյումրեցի Տիգրան Մկրտչյանը, 800 մ վազքում` վանաձորցի Էլլադա Ավետիսյանը եւ  Տիգրան Մկրտչյանը, 3000 մ վազքում` Ստելլա Թամրազյանը եւ գյումրեցի Երվանդ Մկրտչյանը, 400 մ արգելավազքում` վանաձորցիներ Նարեկ Ղուկասյանը եւ Լիլիթ Հարությունյանը, գնդի հրում մրցաձեւում` գյումրեցիներ Ալբերտ Մարտիրոսյանը եւ Հերմինե Ավետիսյանը, հեռացատկում` վանաձորցի Գոռ Ներկարարյանը եւ գյումրեցի Քրիստինե Հարությունյանը, սկավառակի նետում մրցաձեւում` գյումրեցիներ Հերմինե Ավետիսյանը եւ Ալբերտ Մարտիրոսյանը, եռացատկում` կապանցի Լեւոն Աղասյանը, նիզակի նետում մրցաձեւում` գյումրեցիներ Քրիստինե Հարությունյանը եւ Ալբերտ Մարտիրոսյանը:  4x100մ փոխանցումավազքում չեմպիոններ դարձան աղջիկների եւ տղաների Երեւանի թիմերը, իսկ  4x400մ փոխանցումավազքում` Վանաձորի թիմերը: Եռացատկ մրցաձեւում աղջիկների շրջանում մրցումներ չանցկացվեցին` մասնակիցների քիչ լինելու պատճառով:

Գրիգոր Սիմոնյանն անդրադառնալով այս տարվա մասնակիցների պատրաստվածությանն ընդգծեց. «Մասնակցության էին եկել շատ լավ մարզավիճակում գտնվող աթլետներ: Նրանցից նույնիսկ մի քանիսը 2-3 մրցաձեւերում դարձան չեմպիոններ: Նկատելի է, որ տարեցտարի մարզիկներն իրենց արդյունքները բարելավում են` դրանով իսկ Հայաստանում անցկացվող առաջնությունը մոտեցնելով միջազգային կարգի մրցումների մակարդակին եւ ցուցանիշներին» Նա ավելացրեց, թե քանի որ Օլիպիական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ, ապա այս տարվա առաջնությունն արդեն ապահովեց մեր մասնակիցնե րից երկուսի մասնակցությունը, իսկ երրորդինը դեռեւս հաստատման փուլում է:

Սիմոնյանն, անդրադառնալով արտաշատցիների մասնակցությանը, նշեց, որ Արշակ Մխիթարյանը 200 մ վազք եւ նիզակի նետում մրցաձեւերում գրավեց երրորդ տեղը: Նույն հորիզոնականը զբաղեցրեց 4x100մ փոխանցումավազքում տղաների քառյակը: «Մենք ունենք ուժեղագույն մարզիկներ, որոնցից 5-ն այս տարի չկարողացան մասնակցել Հայաստանի առաջնությանը` դպրոցական «Վերջին զանգի» միջոցառումների, իսկ մեկն էլ` Վրաստանում գտնվելու պատճառով»,- ընդգծեց նա:

Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 200 մարզիկներ Արարատի, Սյունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերից, Երեւանից եւ Արցախից: Երկու օր տեւած մրցաշարում մարզիկները մրցեցին ավելի քան 15 մարզաձեւերում` վազք 100 մ, 200 մ, 400 մ, 800 մ, 1500 մ, 3000 մ, արգելավազք, հեռացատկ, եռացատկ, բարձրացատկ, գնդի հրում, սկավառակի, մուրճի նետում, փոխանցումավազք  4x100 մ, 4x400 մ մրցաձեւերից:

Առաջնությանը ներկա էին հանրապետության մարզադպրոցների բազմաթիվ մարզիչներ, սպորտի վարպետներ: Մրցաշարին հետեւեցին ավելի քան 40 մրցավարներ: Գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը: Հաղթողները պարգեւատրվեցին գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով:

Լիլիթ Մաճկալյան

Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»