«Արտահերթ նիստը տապալվեց ՀՀԿ–ի նիստը բոյկոտելու պատճառով»
ԲլոգԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խորհրդարանական մեծամասնությունն անտարբեր գտնվեց հասարակության հանդեպ:
Րոպեներ առաջ կրկին ականատես եղանք, թե ինչպես է Ազգային Ժողովի մեծամասնությունը արհամարանքի մատնում հասարակական պահանջն արտահայտող արտահերթ նիստը: Մեր գործընկերների հետ միասին, ստորագրահավաք կազմակերպեցինք և Շրջանառության հարկի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրվեց, սակայն այն տապալվեց ՀՀԿ –ի նիստը բոյկոտելու պատճառով:
Այսօրվա արտահերթը նպատակ էր հետապնդում օգնել և օժանդակել հազարավոր մեր հայրենակիցներին, ովքեր ստանում են չնչին եկամուտ, ովքեր այդ եկամուտից հարկեր են վճարում և ովքեր պատրաստ են հետագայում էլ վճարել պետական բյուջե, սակայն նրանք նոր օրենքով ստիպված կլինեն կանգնել անդունդի եզրին և զրկվել սեփական եկամուտից:
Ցավոք՝ խորհրդարանական մեծամասնությունը կրկին ապացուցեց, որ կանգնած չէ ժողովրդի կողքին»: