Դոլարի վերելքը կանգ առավ. էժանացել է նաեւ եվրոն
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 30-ին, կազմել է 477.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.78 դրամ (նվազել է 2.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 697.19 դրամ (նվազել է 3.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.23 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 250.32 դրամ, ոսկի՝ 18,678.1 դրամ, պլատին՝ 15,111.41 դրամ։
Մայիսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: