Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»


Արծվիկ Մինասյանը մենաշնորհների դեմ պայքարում կարևորում է տնտեսական մրցակցության պաշտպանության արդյունավետ քաղաքականությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց այն քայլերը, որոնք պետք է կատարի նախարարությունը հակամենաշնորհային արդյունավետ քաղաքականության իրականացման հարցում:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքար մղելու՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականին, նախարարն ընդգծեց, որ առաջին հերթին հարկավոր է մշակել տնտեսական մրցակցության պաշտպանության արդյունավետ քաղաքականություն:  Հարկավոր է ուսումնասիրել շուկան, իրականացնել դիտարկում, ապահովել, որ հակամենաշնորհային քաղաքականությունը լինի տեսանելի և թափանցիկ, համապատասխան հիմքեր ստեղծել արդյունավետ տնտեսական մրցակցության համար: Սրանք են այն լիազորությունները, որոնք պետք է իրականացնի էկոնոմիկայի նախարարությունը: Եթե դուք ակնկալում եք, որ ես պետք է դատախազի դեր ստանձնեմ, նման ակնկալիք մի ունեցեք: Ես շատ լավ գիտեմ իմ լիազորությունները, որքան կարող եմ դրանք կ իրացնեմ: Հավատացեք՝ օրենքով նախատեսված լիազորությունները ողջ ծավալով իրացվելու են»,-նշեց Մինասյանը:

Հարցին, թե տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը, որը ցանկանում է իրականացնել էկոնոմիկայի նախարարությունը, ցավոտ լինելո՞ւ է ոմանց համար, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կողմ չեն ազատ տնտեսական մրցակցությանը, նրանց համար ցավոտ կլինի»: Նախարարը հավելեց, որ ազատ տնտեսական մրցակցության հասնելու համար հարկավոր են օրենսդրական կարգավորումներ, պետք է մշակվի նոր հայեցակարգ:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հարկավոր է նաև հասկանալ՝ արդյոք մենաշնորհը բոլոր դեպքերո/ւմ է բացասական:

«Տնտեսագետների շրջանում քննարկվում է, որ այն մենաշնորհը, որը մշտապես նորարարական լուծումներ է առաջարկում, դրան չի կարելի դեմ արտահայտվել, դա չի կարելի արգելել: Օրինակ, այն մենաշնորհը, որը կապված է երկրի անվտանգության համակարգերի հետ, որտեղ պետությունը պետք է ունենա բացառիկ իրավունք, այդ մենաշնորհը չպետք է վերացնել: Մենք պետք է ունենանք հայեցակարգ, թե ո՞ր սկզբունքով պետք է առաջ շարժվենք: Մենք պետք է հասկանանք՝ կա՞ն ոլորտներ, որտեղ պետությունը պետք է ասի, որ հանդուրժում է մենաշնորհը:

Եթե կան նման ոլորտներ, պետությունը պետք է այդ մենաշնորհը ճանաչի օրենքով, սակայն համապատասխան ընկերությունը պետք է իր վրա վերցնի որոշակի սոցիալական բեռ, ապահովի հրապարակայնություն, լինի հանրային ընկերություն՝ որոշակի կառավարման կանոնների ներքո: Սա հայեցակարգ է, որը պետք է քննարկման առարկա դառնա, որպեսզի հետո, եթե որևէ կազմակերպություն դառնում է մենաշնորհ, պետք է իմանա, որ կրելու է մեծ բեռ ու պատասխանատվություն»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհի մասին հարցադրումներին՝ Մինասյանն ասաց, որ Հայաստանում կա շաքարավազի գործարան, որն աշխատում է իր հնարավորությունների 25-30 տոկոսով:

«Երբ այդ գործարանն աշխատում է 25-30 տոկոս հզորության չափով, հարց է առաջանում՝ ճիշտ է արդյոք թույլ չտալ, որ այդ 25-30 տոկոսն էլ չաշխատի, թե օրենքով իրեն մենաշնորհ ճանաչելը ու որոշ պայմաններ առաջադրելը: Այսինքն, պետությունը օրենքով ճանաչում է մենաշնորհը ու պայման է առաջադրում, որ գործարանը պետք է աշխատի ոչ թե հնարավորությունների 25-30 տոկոսով, այլ, օրինակ, 90 տ ոկոս հզորությամբ, պետք է ապահովի  աշխատատեղեր, պետական բյուջեի մուտքեր, թափանցիկություն: Նման դեպքերում, գուցե, պետությունը նման կազմակերպություններին աջակցի նաև արտահանում կազմակերպելու հարցում: Այս ամենը պետք է քննարկման առարկա դառնա»,- եզրափակեց Մինասյանը:

Երբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին