Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»


Գազի գինը չի նվազել՝ նվազել է ինքնիշխանության գինը.«Ժամանակ»

Տնտեսություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել բնական գազի գնի նվազման վերաբերյալ, ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտի: Այդպիսով, հուլիսի 1-ից Հայաստանի բնակչության համար գազի գինը կկազմի 156-ի փոխարեն 146 դրամ՝ 1000 խմ դիմաց: Դոլարային համեմատությամբ դա ավելին է, քան 300 դոլարը: Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» գազի գնի նվազման հայտ ներկայացրել է այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին երեւանյան այցի ընթացքում Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւը հայտարարեց գազի գինը Հայաստանի սահմանին 165-ից 150 դոլար իջեցնելու մասին:

Այդ հայտարարությունը Հայաստանին սիրաշահելու մի էժանագին փորձ էր, որի կարիքը Ռուսաստանի համար առաջացել էր քառօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած հասարակական տրամադրությունների հետեւանքով, երբ Հայաստանի քաղաքացիների համար այլեւս առավել քան ակնհայտ դարձավ Ադրբեջանի հետ Մոսկվայի սիրախաղի ամբողջ վտանգավորությունը:

Սրան զուգահեռ, երեւանյան այդ այցի ընթացքում Մոսկվան ու Աստանան պայմանավորվեցին հանուն Ալիեւի չեղարկել Երեւանում ապրիլի 8-ին կայանալիք ԵՏՄ վարչապետների հավաքը:

Ահա, նմանօրինակ հարվածներից հետո Ռուսաստանը որոշեց մի փոքր սփոփել եւ վերջապես բավարարել գազի գինն իջեցնելու Հայաստանի իշխանությունների՝ դեռեւս ամիսներ առաջ արված խնդրանքը: Եվ ահա, դրա հանգույն էլ գազի գինը մի փոքր իջեցնելու հայտ ներկայացրեց «Գազպրոմ Արմենիան», որն էլ բավարարվեց:

Ի՞նչ ունենք արդյունքում: Արդյունքում ունենք այն, որ Հայաստանը գազը սահմանին ստանում է 150 դոլարով, իսկ հասցնում բնակարաններ՝ 300 դոլարով: Կա՞ աշխարհում այդպիսի մի երկիր, այն էլ՝ ընդամենը մի բուռ տարածքով, որ գազի գինը երկրի ներսում աճի կրկնակի:

Մի կողմ թողնենք այն, թե իրականում ինչքան պետք է լիներ գազի գինը սահմանին, որպես թե ԵՏՄ՝ այսպես կոչված անդամ եւ որպես ՌԴ՝ այսպես կոչված դաշնակից: Հայաստանի սահմանից մինչեւ քաղաքացու բնակարան գազի գինն աճում է կրկնակի: Ընդ որում՝ այդ մատակարարումն անում է «Գազպրոմ Արմենիան», որը, ի տարբերություն Սամվել Ալեքսանյանի, արդեն ունի գազի օրինական մենաշնորհ, այն էլ՝ տարիներ շարունակ, եւ այն էլ՝ պարզապես Հայաստանի համար կապիտուլյացիոն մի պայմանագրով, որը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին եւ վավերացվել դեկտեմբերի 22-ին:

Այսպիսով, «Գազպրոմը» գազը բերում է Հայաստան, եւ «Գազպրոմը» Հայաստանում գազը բաշխում է ըստ իր հայեցողության, եւ Հայաստանը պարտավորված է գնել միայն «Գազպրոմի» գազը:

Ահա այս իրողության պայմաններում այլեւս վերանում է սահմանի գին հասկացությունը: Կա մի գին՝ բնակչին մատակարարվող գինը: Եվ ըստ այդմ՝ Հայաստանում գազի գինն արժե ավելի քան 300 դոլար: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին գնում է աշխարհի ամենաթանկ գազերից մեկը՝ ենթարկվելով աշխարհում ամենաէժան քարոզչական մանիպուլյացիաներին, թե գազն էժանանում է:

Դա ինքնիշխանության բացակայության հետեւանքն է, երբ Իրանը բազմաթիվ ակնարկներ է անում էժան գազի մասին, իսկ Հայաստանի իշխանությունն անմեղսունակորեն կրկնում է, թե Իրանը էժան գազ չի առաջարկում:

Դա ինքնիշխանության բացակայության հետեւանքն է, երբ սահմանից մինչեւ բնակարան գազը թանկանում է կրկնակի, երբ հասարակությանն այդպես էլ չի տրվում դրա որեւէ ռացիոնալ բացատրություն, իսկ իշխանությունը կամք եւ կարողություն չունի վերջ տալու այդ իրողությանը եւ հստակ, հանրության համար վստահելի գնագոյացման կարգավորիչ քաղաքականություն վարելու:

Հայաստանում իրականում գազը չէ, որ էժան է: Հայաստանում էժան է կամ պարզապես լիովին արժեզրկվել է ինքնիշխանության գաղափարը: Քանի այդ գաղափարը չի ստացել հանրային գիտակցության մեջ գերակա եւ անփոխարինելի, անզիջումային արժեք, Հայաստանի քաղաքացին շարունակելու է էժան քարոզչական մանիպուլյացիաներով սպառել աշխարհի ամենաթանկ գազերից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՔաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան