Անցնող շաբաթ ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 65.5 միլիոն, վաճառվել 68.5 միլիոն դոլար
ՏնտեսությունԱրտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 30-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 65 միլիոն 508 հազար 806 դոլար 476.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68 միլիոն 512 հազար 176 ԱՄՆ դոլար 478.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4 միլիոն 350 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478,61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10 միլիոն 487 հազար 176 եվրո 531,06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10 միլիոն 740 հազար 475 եվրո 536.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 200 հազար եվրոյի առք եւ վաճառք 534,00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 861 միլիոն 953 հազար 615 ՌԴ ռուբլի 7,16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 402 միլիոն 542 հազար 612 ՌԴ ռուբլի 7,26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 22 միլիոն ՌԴ ռւբլու առք եւ վաճառք 14,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.5 մլն ԱՄՆ դոլար: