ԵԱՏՀ-ն Իրանի հետ ազատ առեւտրից հնարավոր օգուտների վերլուծությունը կավարտի մինչեւ տարեվերջ
ՏնտեսությունԻրանի հետ ազատ առեւտրի մասին ժամանակավոր համաձայնագրի կնքումից Եվրասիական տնտեսական միության հնարավոր օգուտների վերլուծությունը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Այդ մասին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
«Որպես առաջին քայլ մենք տեսնում ենք Իրանի հետ ազատ առեւտրի մասին ժամանակավոր համաձայնագրի կնքումը, որի բնորոշ առանձնահատկությունը կլինի արտահանական հետաքրքրություն ներկայացնող ոչ այնքան լայն անվանացանկի ապրանքների մաքսատուրքերի նվազեցումը, որն արդեն այժմ թույլ կտա մեզ առավելագույն օգուտ քաղել Իրանի հետ առեւտրից»,- ասել Է Նիկիշինան «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել Է հունիսի 5-ին: Ընդսմին նա Իրանը «շատ հետաքրքիր գործընկեր» Է համարել միության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: