Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Մենք ուրախ կլինեինք ապրիլի 2-3-ի գիշերը ՀՀ երեք նախագահներին տեսնել Ստեփանակերտի հրապարակում՝ միջազգային մամուլին հարցազրույցներ տալիս. Թեւան Պողոսյան

Լրատվամիջոցների թիվ մեկ թեման ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հանդեպ իրականացված բռնությունն է, ինչի մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսեց նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Պատասխանելով Orer.am-ի հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանի այցը Արցախ քաղաքական նոր մշակույթ կձեւավորի, պատգամավորը նշեց. «Հուսով եմ, որ այդպես պետք է լինի, քանի որ մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած հայ, ով վերադառնում է հայրենիք, սրտացավ է, իսկ նրանց այդ վերաբերմունքը մենք պետք է հարգենք ու նրանց կարծիքը լսենք: Պետք է երկխոսության մշակույթ ձեւավորենք: Վստահ եմ, որ ինչպես արցախյան բոլոր իշխանավորների սիրտն է ցավում երկրի համար, այդպես էլ պարոն Բաբայանի սիրտն է ցավում հայրենիքի համար: Նկատենք, որ Սամվել Բաբայանը իրոք սրտացավ է, քանի որ դեռ 2011 թվականին նամակ է գրել ու զգուշացրել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Արցախում կազմակերպված հանրահավաքին՝ Թեւան Պողոսյանը նշեց, որ դա լավագույն օրինակն էր աշխարհին ցույց տալու, որ մենք ունենք ոչ միայն քննադատելու, այլեւ առաջարկներ լսելու ունակություն: «Մենք պետք է այս ուղղությամբ տանենք հարցը, այլ ոչ թե հարցերի լուծումները տեսնենք պաշտոնների մեջ: Ինքը՝ պարոն Բաբայանը, ասել է, որ տողատակ փնտրել պետք չէ, չի եկել պաշտոն ստանալու: Նրա ունակությունները կարելի է օգտագործել տարբեր ձեւերով՝ խորհրդատվական, ուսումնական եւ այլն: Վերջին հաշվով նա հրամանատար է եղել ու կարող է փորձի փոխանակմամբ հանդես գալ: Մենք ամեն ինչ սեւի ու սպիտակի մեջ ենք տեսնում, այսօր սոցցանցերում արդեն քննարկումներ են ընթանում՝ կա՛մ Սամվել Բաբայանի կողմից ես, կա՛մ մեր: Սա սխալ մոտեցում է, քանի որ մենք չպետք է բաժանվենք, ընդհակառակը, պետք է ավելի միասնական լինենք: Այս կոնտեքստում կմեջբերեմ տիկին Մերկելի պատասխանը Բունդեսթագի որոշման վերաբերյալ: Նա ասել էր, որ Թուրքիան իրենց դաշնակիցն է, սակայն իրենք ժողովրդավարական երկիր են, որն իր հերթին ունի յուրահատկություն՝ կարծիքները չկիսելու ու սեփական կարծիքն արտահայտելու: Քննադատությունն առաջին փուլն է, իսկ երկրորդը կարծիքներ հավաքելու ու քննարկելու փուլն է: Հուսով եմ, որ մենք գիտակցում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք խնդիրը չպետք է անձնավորենք»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, թե օրերս տեսակետներ են հնչում, որ եթե Սամվել Բաբայանը սրտացավ էր, ինչո՞ւ քառօրյա պատերազմի ժամանակ չժամանեց Արցախ ու իր փորձը չփոխանակեց երիտասարդ կադրերին, Թեւան Պողոսյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Այս օրերին տարբեր կարծիքներ հնչեցին, ասացին՝ ինչու սա, ինչու նա չեն գնացել դիրքեր ու կանգնել առաջին գծում, շատերն էլ քննադատեցին ուշացողներին, այսինքն՝ հնչեցին տարբեր տեսակետներ, սակայն նույնը կարող ենք ասել երեք նախագահների մասին, մենք ուրախ կլինեինք, եթե ամսի 2-3-ի գիշերը ՀՀ երեք նախագահներին տեսնեինք Ստեփանակերտի հրապարակում կանգնած ու BBC-ին, CNN-ին, ОРТ-ին հարցազրույցներ տալիս՝ հաշվի առնելով նրանց քաղաքական կշիռն ու անցած ճանապարհը: Շատ ուրախ կլինեինք այնտեղ տեսնել նաեւ նախկին պաշտպանության նախարարներին: Հետաքրքիր է, որ մարդիկ նման հարց են բարձրացնում, սակայն չեն հարցնում՝ ինչու 2011թ. նույն Սամվել Բաբայանը նամակ գրեց, որն ուղիղ կապ ուներ երկրի անվտանգությանը: Եթե ընկնենք ինչուների շարքի հետեւից, ապա որեւէ բանի չենք հասնի: Մենք պետք է ուրախ լինենք, որ, ի վերջո, այստեղ ենք, միասնական ու կարող ենք փորձի փոխանակում իրականացնել, այդ միջոցով են կերտվելու հաղթանակները»,- նկատեց Թեւան Պողոսյանը:

Սոսե Չանդոյան

ԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութ