Հայկական ավանդույթները ներկայացվել են Պոդոլի ժողովուրդների մշակույթի փառատոնում
ՄշակույթՈւկրաինայի հայերի միության ներկայացուցիչները մասնակցել են Պոդոլի ժողովուրդների մշակույթի փառատոնին, որը հունիսի 4-ին եւ 5-ին անցկացվել Է Կիեւի Կոնտրակտովայա հրապարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով analitikaua.net-ին:
Հայկական մշակութային ավանդույթները փառատոնում ներկայացվել են Ուկրաինայի հայերի միությանն առընթեր մանկական Գեղարվեստական ստուդիայի սաների հետաքրքիր եւ տաղանդավոր գործերով, ինչպես նաեւ ՈւՀՄ-ի մարզական բաժանմունքի շախմատ խաղի վարպետության դասով:
Փառատոնն անցկացվել Է Ուկրաինայի հայերի միության, Ուկրաինայի գերմանացիների խորհրդի, «Վիդերշտրալ» գերմանական մշակույթի կենտրոնի, Գյոթեի ինստիտուտի, Կիեւի «Էնոտիտ» հունական եղբայրության, Արեւելաեվրոպացի հրեաների պատմության ու մշակույթի ուսումնասիրության կենտրոնի, Շոլոմ Ալեյհեմի թանգարանի մասնակցությամբ:
Լեգենդար կիեւյան Պոդոլի բնակիչները հպարտանում են իրենց ինքնատիպությամբ եւ բացառիկությամբ: Կիեւյան Ռուսիայի ժամանակներից մինչ այսօր այստեղ ուկրաինացիների հետ միասին ապրում եւ աշխատում են տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ: Մշակույթների, սովորույթների եւ ծիսակատարությունների ֆանտաստիկ խառնուրդը Պոդոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին նրան սիրում են ամբողջ աշխարհում՝ վառ, բազմազան ու շատ հյուրընկալ:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք Է կատարում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: