Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Արծվիկ Մինասյանը՝ ՀՀ էկոնոմիկայի 13-րդ նախարար

Ինչպես նորմալ երկրներում, ՀՀ ֆինանսների ու տնտեսության ոլորտները մշտապես ղեկավարում են իշխող կուսակցությունների ներկայացուցիչները: Եվ, որպես կանոն, այդ պաշտոններում նշանակվելուց ու պաշտոնը ստանձնելուց հետո նրանք սկսում են ծառայել հանուն պետության տնտեսության զարգացման և առաջընթացի: Ասել է, թե հենց այս ոլորտների ճիշտ աշխատանքի արդյունքում երկիրը կա´մ ծաղկում է, կա´մ գահավիժում:

Ուսումնասիրելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված նախարարության մասին էջը՝ պարզվում է, որ նշված ոլորտը ղեկավարելն ամենաբարդերից է: Նման եզրահանգման ենք հանգում, քանի որ Հայաստանի անկախությունից մինչ օրս, այսինքն՝ վերջին 25 տարիների ընթացքում, այս ոլորտի ղեկավարները փոխվել են 13 անգամ, այսինքն՝ ներկայիս նախարար Արծվիկ Մինասյանը ողջ Հայաստանի տնտեսության զարգացման համար պատասխանատվություն կրող 13-րդ անձն է: Նրա նախորդների ու նրանց նախորդների նախորդների մասին՝ քիչ հետո, բայց ուշագրավն այն է, որ բոլորն էլ մեկ-երկու տարի հետո լքել են պաշտոնը: Ամենաերկարակյաց նախարարները եղել են Ներսես Երիցյանը՝ 2007-2010թթ. և Կարեն Ճշմարիտյանը՝ 1999-2007թթ. և 2014-2016թթ.: 

Պարզից էլ պարզ է, որ նրանք նախարար են նշանակվել, քանի որ երկրի նախագահի մարդիկ են եղել և իշխանությունում մեծամասնություն կազմող կուսակցության անդամ: Բնականաբար, ելնելով համերաշխության սկզբունքից, մեկը մյուսից «ժառանգել է» այն, ինչ հնարավոր է եղել: Այսպես տարիներ շարունակ խնդիրների կծիկներն այնքան են մեծացել, որ նույնիսկ ամենաերկարակյաց նախարար Ճշմարիտյանին չհաջողվեց դիմանալ դրանց բեռին: Եվ հիմա հայոց նորանկախ պատմության մեջ թերևս առաջին անգամ Էկոնոմիկայի նախարարությունը ղեկավարելու պատիվը հանձնվել է ՀՅԴ կուսակցությանը:

Այն, որ Արծվիկ Մինասյանը բազմահմուտ մասնագետ է, կասկած լինել չի կարող, սակայն պարզվում է, ՀՀԿ-ից «ժառանգություն» ստացած աթոռն այս տարիների ընթացքում այնքան է ծանրացել, որ այն տեղից շարժել պարզապես հնարավոր չէ: Մի խոսքով, նա և իր կուսակցությունն այսօր համաձայնել են փտած շարժիչով, քայքայված ու ծվեն-ծվեն եղած տնտեսություն կոչվող մեքենան տեղից շարժել ու, եթե ստացվի, նաև առաջ գնալ: Բայց, ինչպես երևում է, խնդիրների պոչն առայժմ չի երևում և մոտ ապագայում դժվար կլինի նաև կանխել իրար հետևից փակվող ձեռնարկությունները և փրկել դոմինոյի էֆեկտով սնանկացող գործարարների կործանումը: Ամեն դեպքում, սա այն է, ինչ այսօր ունենք, բայց նաև հույս ունենք, որ հայոց տնտեսության ոլորտի պատասխանատու-նախարարն իր գիտելիքն ու ողջ ներուժը կփորձի օգտագործել «13» թվի շուրջ հյուսված առասպելները չեզոքացնելու և երկրի տնտեսությունը գոնե աննշան տեղից շարժելու համար:

Իսկ նախարաների ցանկը բավական ուշագրավ է, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների.

Արծվիկ Մինասյան - պաշտոնավարում է 2016 –ի փետրվարի 24-ից

Կարեն Ճշմարիտյան - 2014-2016 թթ.

Վահրամ Ավանեսյան - 2013-2014թթ.

Տիգրան Դավթյան - 2010-2013թթ

Ներսես Երիցյան - 2007-2008թթ.՝ Առևտրի և տնտեսական զարգացման նախարար,
2008-2010թթ.` Էկոնոմիկայի նախարար

Կարեն Ճշմարիտյան - 1999-2002թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար
2002-2007թթ.` Առևտրի և տնտեսական զարգացման նախարար

Հայկ Գևորգյան - 1998-1999թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

Գառնիկ Նանագուլյան - 1997-1998թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

Արմեն Դարբինյան – 1999-2000 թթ.

Վահրամ Ավանեսյան – 1996-1997 թթ.

Անդրանիկ Անդրեասյան – 1995-1996 թթ.

Արմեն Եղիազարյան - 1993-1995թթ.

Հրանտ Բագրատյան - 1991-1993թթ.

Արմինե Գրիգորյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան