Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա Սոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Վաշինգտոնը մտադիր է վերջնականապես վերաձևել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը. «Փաստ» Երկկողմանի սուր Հայաստանի համար. «Փաստ» «Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս. «Փաստ» Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ» Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»


Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ստորագրել են ՀՀ և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացման վերաբերյալ հայտարարություն

Քաղաքական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով հունիսի 7-ի երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:

ՀՀ Նախագահի նստավայրում հունիսի 8-ին կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների, գործընկերության և խորացված համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն:

Հայաստանի և Չեխիայի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:

Պետական այցի շրջանակներում Նախագահ Միլոշ Զեմանն առավոտյան այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Զեմանը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում, գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո  ԶԼՄ-ների առջև հայտարարության ժամանակ նշել է.  

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր պատիվ ունենք Հայաստանում պետական այցով հյուրընկալելու բարեկամ Չեխիայի Նախագահ և իմ շատ լավ գործընկեր պարոն Միլոշ Զեմանին։ Սա Չեխիայի Նախագահի առաջին այցն է Հայաստան և, վստահաբար, իր դրոշմը կթողնի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։

Ինչպես Պրահայում՝ Չեխիա կատարած իմ պետական այցի ընթացքում, այնպես էլ այսօր, մենք բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Գոհունակությամբ նկատեցինք, որ դրանց շուրջ մեր տեսակետները հիմնականում համընկնում են, ինչը փոխըմբռնում և վստահություն է ապահովում հարաբերությունների խորացման ճանապարհին։

Միայն 2014թ․ ի վեր շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի փոխայցեր են կայացել: Մեր նախորդ հանդիպումից հետո ՀՀ-ում բացվել է Չեխիայի Հանրապետության դեսպանությունը և նշանակվել է առաջին ռեզիդենտ դեսպանը, ակտիվացել է միջխորհրդարանական, ապակենտրոնացված, ռազմատեխնիկական, գիտակրթական ու մշակութային համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում։ Այս առումով, իհարկե, առանձնանում է Չեխիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության առաջմղմանը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Արդյունքում՝ Չեխիան Եվրոպայու մ մեր կայուն ու վստահելի գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է։

Նախագահ Զեմանի հետ հանգամանորեն քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցությունը, որը մեր առաջնահերթություններից է։ Պատահական չէ, որ երկկողմ գրեթե բոլոր բարձրաստիճան այցերն ուղեկցվում են գործարար միջոցառումների անցկացմամբ, և քիչ հետո էլ ես և Նախագահ Զեմանն ազդարարելու ենք հայ-չեխական հերթական գործարար համաժողովի մեկնարկը։ Իհարկե, այս ոլորտում առկա են դրական զարգացումներ, բայց դեռ մենք շատ անելիքներ ունենք։ Այս առումով քննարկեցինք նաև նոր հնարավորությունները, որ ուրվագծվում են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև մեր ավանդական գործընկեր Իրանի շուկայի վերաբացմամբ։ Միևնույն ժամանակ Նախագահ Զեմանի հետ համակարծիք էինք, որ երկուստեք տնտեսական կապերի զարգացումը կարևորելով հանդերձ՝ մեր հարաբերությունների հենասյունը սոսկ տնտեսական շահը չէ, այլ նույնանուն արժեքները, որ դարերով առաջնորդել են մեր ժողովուրդներին և հասցրել մինչև 21-րդ դար:

Մենք շատ բարձր ենք գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշումը: Եվ սրա համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնել պարոն Նախագահին և Չեխիայի կառավարությանը: Մենք երկուստեք կարևորեցինք Վիեննայի մայիսյան պայմանավորվածությունների, ներառյալ՝ 1994-1995թթ. Զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացու ցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական։ Եվ այս քայլերի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որ թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է՝ արդյունքի միտված բանակցությունների։

Իհարկե, պարոն Զեմանին տեղեկացրեցի նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին, և ես նրան շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել նաև Պրահայի՝ Չեխիայի Հանրապետության հնարավորությունները: Միաժամանակ, իհարկե, իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի Նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձևավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ:

Հայկական կողմի գոհունակությունը հայտնեցի Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի Նախագահի աներկբա դիրքորոշման համար։ Մի քանի օր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական որոշումը եկավ կրկին փաստելու, որ ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել՝ պատմությունը կեղծելով, փաստերը ժխտելով կամ սպառնալիքներ տեղալով:

Շնորհակալ ենք նաև Չեխիային հայ համայնքի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար, որի վառ դրսևորումներից էր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու ծխական համայնքին տրամադրելու փաստը: Դա մեծ իրադարձություն էր Չեխիայի հայ համայնքի կյանքում՝ ազգային ինքնության պահպանման առումով: Խորին շնորհակալություն նաև կարդինալ Դուկային:

Հավատացած եմ, որ մեր միջպետական հարաբերությունները շարունակելու են հաջողությամբ զարգանալ, քանի որ դրանց հիմքում հայ և չեխ ժողովուրդների անշահախնդիր բարեկամությունն է, փոխըմբռնումն ու միասնական ապագա կերտելու ձգտումը։

Շնորհակալություն։

Ես հաճույքով խոսքը տրամադրում եմ իմ բարեկամ Նախագահ Միլոշ Զեմանին»:

Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմաը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո  ԶԼՄ-ների առջև հայտարարության ժամանակ նշել է.

«Հարգարժա՛ն պարոն Նախագահ, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր բանակցություններն ընթանում են երկու ոլորտների շուրջ՝ քաղաքական և տնտեսական: Ինչ վերաբերում է քաղաքական ասպարեզին, ապա կուզենայի ոչ միայն կրկնել իմ հայտարարությունը, որը հնչել էր Նախագահ Սարգսյանի՝ Չեխիայի Հանրապետություն երկու տարի առաջ կատարած պետական այցի շրջանակներում, երբ դատապարտեցի 1915 թվականի Ցեղասպանությունը, նաև այն պատճառով, որ նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդն էլ կմատնվեր նման ցեղասպանության:

Գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության տասը անդամ երկրներ, իսկ ոչ անդամ երկրներից՝ Կանադան, Ռուսաստանը, Շվեյցարիան:

Բավական չէ իմ նախորդ հայտարարությունը կրկնելը, դրան կհետևի իմ հաջորդ քայլը. կհորդորեմ Խորհրդարանի նախագահին Գերմանիայի խորհրդարանի օրինակին հետևել, որպեսզի Չեխիայի Հանրապետության խորհրդարանն էլ ընդունի նման հայտարարություն:

Ինչպես Ձեզ հայտնի է, վերջերս այցելել եմ Ադրբեջան, և իմ դիրքորոշումներն ու հայտարարությունները նույնն են մնում՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում եմ գտնվում: Երկու նախագահներին հիշեցրել եմ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև երկարատև կոնֆլիկտի օրինակը, երբ այդ երկու երկրները հարյուրամյակներ շարունակ պատերազմում էին միմյանց հետ՝ տալով բազմաթիվ զոհեր:

Ի շնորհիվ երկու անձնավորությունների՝ Կոնրադ Ադենաուերի և Շառլ դը Գոլի, հաջողվեց համաձայնության գալ և վերջ տալ պատերազմին:

Համոզված եմ, որ Նախագահ Սարգսյանը և Նախագահ Ալիևը կարկառուն անձնավորություններ են, ովքեր կարող են նույն դերը խաղալ, իսկ Գոլի և Ադենաուերի հետ համեմատությունից նրանք պետք է շոյված լինեն:

Այդ է պատճառը, որ անդրադարձա իմ հրավերին՝ ուղղված Նախագահ Սարգսյանին և Նախագահ Ալիևին՝ հանդիպել չեզոք տարածքում: Հիշեցնեմ, որ այս բանակցությունները վարվել են Չեխիայի Հանրապետության տարածքում դեռևս 2002-2005 թթ. ընկած ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է մեր տնտեսական համագործակցությանը, ապա նշեմ, որ այս ոլորտում չօգտագործված ներուժ կա, առևտրաշրջանառության ծավալները բավականին ցածր մակարդակի վրա են, այդ իսկ պատճառով ինձ հետ եմ բերել կարևոր անհատ-ձեռներեցների խումբ՝ Չեխիայի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահի գլխավորությամբ, ով սովորաբար այսպիսի այցերի չի մասնակցում:

Համաձայնության ենք եկել պարոն Նախագահի հետ, որ շատ կարևոր են ներդրումային հատվածում պետական երաշխիքները, որոնք ապահովում են կայունություն մեր տնտեսական հարաբերություններում: Կուզենայի շնորհակալություն հայտնել պարոն Նախագահին, որ խոստացել է իր աջակցությունը ցուցաբերել մի դեռևս չլուծված գործարքի շուրջ՝ «Միկա ցեմենտի» հարցում: Եվ շատ կարևորում եմ Նախագահի այս խոստումը: Միաժամանակ շատ մեծ ակնկալիքներով եմ սպասում մեր հետագա հանդիպումներին Նախագահի հետ թե՛ Պրահայում, և թե՛ Արևելյան գործընկերության շրջանակներում, որի շատ կարևո ր մասնակիցներից է Հայաստանը:

Եվ վերջում պարոն Նախագահին և ամբողջ հայ ժողովրդին կուզենայի ցանկանալ մեծ հաջողություններ անկախ պետության կառուցման գործում, որը չի ենթարկվում արտաքին ճնշումներին և ինքնուրույն է կայացնում իր որոշումները:

Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանԹուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսովՀայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱզգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան«Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՄենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել ՉինաստանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ ՄակրոնԱզատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ Վարդևանյան Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար․ Տիգրան ԱբրահամյանTeam-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներովԻշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը. Էդմոն ՄարուքյանԸնդդիմադիր պատգամավորի մանդատը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Նաիրի Սարգսյան Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն  է. Նարեկ Կարապետյան ՀՀ-ի անկախության 30 տարվա ընթացքում ՀՀ-ի՝ որպես անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, կասկածի, կամ առևտրի առարկա չի եղել. քնարկվել է բացառապես Արցախի կարգավիճակի հարցը. Օսկանյան Իշխանափոխության ուղիներից մեկը ընդդիմադիր ուժերի միավորումն է․ Արմեն Մանվելյան«Քաղպայմանագիրը» ներքին քվեարկություն է անում. ուշագրավ զարգացումներ ցուցակում Ադրբեջանցիներն արդեն Հայաստան են գալիս ընդհանուր սահմանով Փաշինյանն անբարոյականության նոր հորիզոններ է նվաճում Ծայրագավառ չենք դառնալու. Մհեր Ավետիսյան«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ինՌոբերտ Քոչարյանի ամբողջական մեկնաբանությունը՝ ՀՀ-ԱՄՆ «միջուկային գործակցության» շուրջ միֆերի մասին «ՀայաՔվե»-ն ունի քաղաքական հայտ ներկայացնելու բավարար ներուժ․ Մենուա ՍողոմոնյանՔԿ-ի պատասխանից ակնհայտ է, որ իմ դիմում-հարցումը մերժել են. Արամ Վարդևանյան Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել Fast Shift-ի միջոցով «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում՝ կոտրելու ռուսամետ-արևմտամետ կեղծ երկընտրանքը. Չալաբյան 2030-ին աշխարհի էլեկտրաէներգիայի կեսը կլինի «մաքուր» Անհրաժեշտ է կառուցել հայկական ազգային արժեքների վրա հիմնված կրթական համակարգ․ Ատոմ ՄխիթարյանՈչ ոք չի լռեցնի մեր ձայնը, ոչ ոք չի լռեցնի Սամվել Կարապետյանի ձայնը «Առաջարկ Հայաստանին». Ներդրումային քաղաքականություն և արդյունաբերության զարգացում Մասնակցում ենք ընտրություններին միայն մեկ՝ գործող իշխանությանը հեռացնելու նպատակով․ «Հրապարակ» «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը․ փաստաբան Այսպես շարունակվելու դեպքում սա կարող է դառնալ Երրորդ հանրապետության վերջը․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ Փետրվարի 21-22-ին հրավիրում ենք ներկա գտնվելու «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսինԹվային ուղերձից մինչև սահմանադրական փոփոխություն․ Սամվել Կարապետյանի վարչապետական հայտը