Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է պաշտոնական Չեխիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ

Պաշտոնական այցով հունիսի 8-ին Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Պատվիրակության անդամների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Աժ խմբակցությունների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն առանձնակի կարեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը, քանի որ Չեխիան Եվրոպայում մեր առանցքային գործընկերներից է:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում հայ-չեխական հարաբերություններում, եւ այս այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը եւ այս համատեքտում կարեւորել է հայ-չեխական խորհրդարանական ակտիվ համագործակցությունը եւ փոխայցելությունները, ինչպես նաեւ խորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ ծանոթ է չեխական «Պառլամենտի լիստի» պարբերականին տված Միլոշ Զեմանի հարցազրույցին, որտեղ նա նշել է, որ ցանկանում է կոչ անել Չեխիայի կառավարությանն ու խորհրդարանին? պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի եւ դատապարտվի, ինչը կարեւոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության համար՝առաջին հերթին թույլ չտալու նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը: Մեզ համար չափազանց կարեւոր է պաշտոնական Չեխիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, եւ մենք շնորհակալ եւ երախտապարտ ենք Ձեր նախաձեռնության համար»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ փաստել է, որ չեխ-հայկական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Անդրադառնալով Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Միլոշ Զեմանը հետաքրքրվել է, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում անցնել խորհրդարանական կառավարման եւ հույս է հայտնել, որ այդ փոփոխությունները Հայաստանին հաջողություն կբերեն:

Այս համատեքստում Գալուստ Սահակյանը հյուրին ներկայաց րել է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները, այդ թվում՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է նաեւ, որ անելիքները դեռեւս շատ են, մասնավորապես պետք է ընդունվեն մի քանի հարյուրի հասնող օրենքներ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հանդիպման ավարատին Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: 

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան