Հայաստանի դեսպանը հանդիպել է Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ
ՏնտեսությունՎիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հունիսի 8-ին հանդիպել է Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարար Չան Տուան Անի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչո ւթյունից:
Դեսպան Վարդանյանը և Չան Տուան Անհը ընդգծեցին երկու երկրների միջև առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը: Նախարար Չան Տուան Անհը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցությունը բոլոր բնագավառներում նշանակալի զարգացում կարձանագրվի:
Քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, 2016թ.-ին նախատեսված հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ԵԱՏՄ-Վիետնամ ազատ առևտրի պայմանագրով ընձեռված հնարավորությունները: