ՀԱԿ-ի առաջարկած օրենքի նախագիծը մերժվեց
ՀՀԿ խմբակցությունը, ում անունից հանդես եկավ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ասաց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու, որովհետև օրենքի գործող տարբերակում սահմանադրականության հետ կապված խնդիր չկա:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀԿ-ին կոչ արեց ամեն ինչ չկապել Սահմանադրության հետ, որովհետև միայն սահմանադրական լինելու խնդիր չէ, այլ նախագծով առաջարկվող բանակն արտակարգ իրավիճակներում օգտագործելու մասին է:
Այնուամենայնիվ, նախագիծը մերժվեց 37 կողմ, 5 ձեռնպահ և 59 դեմ ձայնով:
Նշենք, որ ՀԱԿ-ը նոր նախագծով առաջարկում էր, որ նախագահն իրավունք ունի հայտարարել ռազմական դրություն միայն պատերազմի, հակառակորդի հարձակման և զինված հարձակման վտանգի դեպքում: