ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Այդ որոշումը սենատորների կողմից ընդունվել է միաձայն. դրա օգտին քվեարկել են նիստին մասնակցած 140 խորհրդարանականները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Պայմանագրի վավերացումը պատմական իրադարձություն է»,- հայտարարել է ԴԽ-ի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նա շնորհակալություն է հայտնել սենատորներին աջակցության համար:
Միության ստեղծման մասին պայմանագիրը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներն ստորագրել են 2014 թվականի մայիսի 29-ին: