Ջոհար Ցարնաևի քրոջը դատարանի դահլիճից տարել են ձեռնաշղթաներով
ՄիջազգայինՋոհար Ցարնաևի քույրը՝ Ալինա Ցարնաևան, ում Միացյալ Նահանգների իշխանությունները կասկածում են 2013 թվականի ապրիլին Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների կազմակերպման մեջ, Նյու Յորքի դատարանի դահլիճից դուրս է տարվել ձեռնաշղթաներով, որտեղ սեպտեմբերի 30-ին կայացել է նրա գործով դատավարությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ցարնաևայի փաստաբան Սյուզան Մարկուսը:
Նյու Յորքի նահանգում բնակվող 24-ամյա Ցարնաևան կալանավորվել է օգոստոսի 27-ին մի կնոջ հասցեին բանավոր սպառնալիքներ անելու մեղադրանքով: «Ես գիտեմ մարդկանց, ովքեր կգան քեզ մոտ և ռումբ կդնեն»,- իբրև թե հայտարարել է նա այդ կնոջ հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Ցարնաևայի նկատմամբ ևս մի գործ է հարուցված Մասաչուսեթսի նահանգում թղթադրամների կեղծման մեղադրանքով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: