Հանրությունը վերջին հրաժեշտը տվեց բանաստեղծ և մանկագիր Երվանդ Պետրոսյանին
ՀասարակությունՀայաստանի գրողների միությունում մշակութասեր հանրությունը վերջին հրաժեշտը տվեց բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ Երվանդ Պետրոսյանին:
Գրողի հուղարկավորության ներկա էին ընտանիքի անդամները, ընկերները և կոլեգաները:
«Երվանդ Պետրոսյանի մահը մեծագույն կորուստ է,քանի որ նա ուներ իր ուրույն ձայնն ու ասելիքը մերգրական ընտանիքում: Ցավով պետք է ասեմ, որմեզնից հեռացել է ոչ միայն տաղանդավոր գրող, այլևհրաշալի մարդ՝ մանկական անկեղծ պարզությամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայ արձակագիր,դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը: Նրա խոսքով՝ Պետրոսյանը լուռ ընդունում էր իրեն ուղղված գովասանքը և նույնքան հանգիստ էր ընդունում, երբ իր ասելիքի շուրջ անիրավացիորեն լռում էին, բայց այդքանով հանդերձ՝ նա երբեք չէր կորցնում անքեն ժպտալու ունակությունը:
«Թերթելով նրա վերջին գրական գործը՝ «Ինքս իմ հետևից» հուշագրությունների գիրքը, հասկացա, որ բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանն իր տեղը զիջել էր հուշագրին, ում մանկությունը, ապրումներն ու հայրենի եզերքը համամարդկային արժեք են ձեռք բերում»,- ասում է Խոդիկյանը: Նա իր ցավակցությունները հղեց Պետրոսյանների ընտանիքին, ինչպես նաև գրողական ընտանիքին՝ անդառնալի կորուստի համար: