Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարին
ՏնտեսությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, քննարկվել են այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: